telephone

+37498563603, +37496563603

Lezuneri Tun

Բարի Գալուստ Լեզուների տուն

Ելենա Գալստյանի դպրոց



անգլերենի դասընթացներ Երեւանում

Օտար լեզուների ուսուցման ինտենսիվ մեթոդների կենտրոն

founders

“Դուք շատ խոսում, լսում և զվարճանում եք, իսկ Ձեր ուղեղն այդ պահին հիշում է բառեր, սովորում է կազմել նախադասություններ: Դուք սովորում եք լեզուն տիրապետելու արվեստը՝ չնկատելով՝ ինչպես է դա կատարվում:Օտար լեզուն իր ուրույն տեղն է գտնում Ձեր գլխուղեղում, ինչի հետևանքով հաղթահարում եք թարգմանության խնդիրը”:

Այսօրվա բազմամշակութային աշխարհում ժամանակակից մարդու համար կենսական նշանակություն է ստանում կողմնորոշվելու ունակությունը թե՜ բիզնեսում և թե՜ միջանձնային հարաբերություններում: Հետևապես, այսօր ինչպես երբևէ,կարևորվում է լեզվի իմացությունը:1976 թ-ին հիմնադրված օտար լեզուների ուսուցման ինտենսիվ մեթոդների կենտրոնը բացառիկ դպրոց է, որը ձեռք է բերել հեղինակություն մեծ արագությամբ և արդյունավետությամբ լեզվի տիրապետման և ուսուցման խնդրի ասպարեզում. այն ընձեռում է Ձեզ հնարավորություն դառնալ լեզվի կրող, ունենալ սահուն խոսք, կարդալ ոչ ադապտացված գրքեր, ինչն էլ կհարստացնի ձեր ինքնակենսագրական տվյալների շարքը:

Այսօրվա բազմամշակութային աշխարհում ժամանակակից մարդու համար կենսական նշանակություն է ստանում կողմնորոշվելու ունակությունը թե՜ բիզնեսում և թե՜ միջանձնային հարաբերություններում: Հետևապես, այսօր ինչպես երբևէ,կարևորվում է լեզվի իմացությունը:1976 թ-ին հիմնադրված օտար լեզուների ուսուցման ինտենսիվ մեթոդների կենտրոնը բացառիկ դպրոց է, որը ձեռք է բերել հեղինակություն մեծ արագությամբ և արդյունավետությամբ լեզվի տիրապետման և ուսուցման խնդրի ասպարեզում. այն ընձեռում է Ձեզ հնարավորություն դառնալ լեզվի կրող, ունենալ սահուն խոսք, կարդալ ոչ ադապտացված գրքեր, ինչն էլ կհարստացնի ձեր ինքնակենսագրական տվյալների շարքը:

“Դուք շատ խոսում, լսում և զվարճանում եք, իսկ Ձեր ուղեղն այդ պահին հիշում է բառեր, սովորում է կազմել նախադասություններ: Դուք սովորում եք լեզուն տիրապետելու արվեստը՝ չնկատելով՝ ինչպես է դա կատարվում:Օտար լեզուն իր ուրույն տեղն է գտնում Ձեր գլխուղեղում, ինչի հետևանքով հաղթահարում եք թարգմանության խնդիրը”:

ºÉ»Ý³ ´³ñï»Ý¨³


կենտրոնի հոգեբան

 

1978

1977

1980

19791983

1982OLA

1981

!

ԻՆՉՈՒ ԸՆՏՐԵԼ ՄԵԶ

Բացառիկ փոխներգործուն, ոչ ավանդական ուուցման մեթոդ

40 տարիների բարեհաջող աշխատանքային փորձ

Ամբողջովին ընկղմում լեզվի մեջ (շաբաթական 6 օր,օրական 3 ժամ)

Խմբում անդամների օպտիմալ քանակը 6-12 ունկնդիր

Փորձառու դասախոսական կազմ

 

Կենտրոնում կիրառվող հեղինակային մեթոդը պատկանում է փոխներգործուն ճանաչողական մեթոդների խմբին: Ուսումնական գործընթացի հիմքում ընկած է ակտիվ խոսքը, ինչն էլ խթանում է հաղորդակցային հմտությունը: Բառերի և խոսքի քերականական կառույցների մտապահումը իրականացվում է մի շարք հոգեբանական հնարների կիրառմամբ: Հոգեբանական մեխանիզմների ներառումը ուսուցման գործընթացում հնարավորում է խուսափել շարունակական ներքին թարգմանությունից, ինչը ներհատուկ է ավանդական ուսուցման մեթոդներին: Վերոնշյալ մեխանիզմներով ուսուցումը օտար լեզվով խոսքը դարձնում է գրեթե նույնքան բնական, որքան մայրենի լեզվի բնականությունն է:

1976

Ø»ñ Ù³ëÇÝ

Կենտրոնը հիմնադրվել է 1976 թվականին որպես փորձնական լաբորատորիա, Խաչատուր Աբովյանի անվան Հայկական Մանկավարժական Ինստիտուտի ռուսաց լեզվի ամբիոնին կից (Երևան, Հայաստան): Սկզբնական շրջանում այն անվանվել է Հայկական Հանրապետության Ինտենսիվ Մեթոդների Լաբորատորիա (ՀՀԻՄԼ): 1984թ-ին այն դարձավ ֆակուլտետ նույն ինստիտուտում: 1995 թ-ին այն առանձնացավ ինստիտուտից և գրանցվեց որպես «Լեզուների Տուն» ՍՊԸ (թարգմանաբար՝ «Domus Linguae»՝ Լեզուների Տուն):

women

women2

1972թ-ին Հայաստանի Կրթության նախարարության խնդրանքով սկսեց ծրագրվել նոր մեթոդով աշխատանքները: Անհրաժեշտ էր ընտրել, ծրագրել անգլերեն լեզվի մի դասընթաց՝ գիտական հաստատությունների կրտսեր գիտաշխատողներին հնարավորինս կարճ ժամկետներում անգլերեն սովորեցնելու համար:

Ամենաարդյունավետ համակարգը համարվեց պրոֆեսոր Գ. Լազանովի կողմից առաջարկած համակարգը, որը հիմք դրեց մի շարք դպրոցների:

Դասավանդման գործնական աշխատանքը սկսվեց անգլերեն և ֆրանսերեն լեզուների առաջին փուլով` օգտագործելով պրոֆեսոր Ի.Յ. Շեխտերի մոդելը: Այն առաջարկվեց որպես խոսակցական դասընթաց` նախատեսված զբոսաշրջիկների համար:Փուլերն ունեցան հաջողություն

Ինչևէ, պարզ էր, որ փուլերի բովանդակությունը, որը լուծում էր խնդիրը զբոսաշրջիկների ուսուցման հարցում, չէր համապատասխանում այն մարդկանց պահանջներին, ովքեր նպատակ ունեին օգտագործել լեզուն աշխատանքում:

Հետևապես «Լեզուների տուն» կենտրոնի համար անհրաժեշտություն առաջացավ մշակել ինտենսիվ ուսուցման սեփական ռազմավարություն: Հրատապ դարձավ հասկանալ, թե ի՞նչ է նշանակում լեզվի տիրապետում կիրթ, գրագետ անհատի համար, ինչպե՞ս անցում կատարել կաղապարված արտահայտչամիջոցներից և արտահայտություններից սեփական մտքերի ազատ շարադրմանը և ինչպե՞ս դա անել արագ՝ չգտնվելով ուսումնասիրվող լեզվի սոցիոմշակութային միջավայրում:

Դասընթացը, որը մշակվեց կենտրոնի կողմից, իրականում բացառիկ է և լուծում է վերոշարադրված խնդիրները: Ուսուցման արդյունքում Ձեզ հասանելի է դառնում անկաշկանդ խոսքը՝ ձերբազատելով Ձեզ ներքին թարգմանությունից: Հնարավորություն ընձեռելով Ձեզ լինել լեզվի կրողը՝ ձևավորում է անկախ անգիտակցական խոսքային մեխանիզմներ:

women2

 
1976

women

Ինտենսիվ ուսուցման գործընթացը ղեկավարել հնարավոր է միայն ունենալով բարձրորակ ուսումնական նյութեր և ստեղծելով խմբում բարենպաստ մթնոլորտ սովորողների ստեղծագործականության խթանման համար: Քանզի սեփական մտքերի արտահայտման համար ստեղծագործականությունն անհրաժեշտ նախապայման է:

Որպեսզի դասավանդողն առանց լարվածության և բարձր արդյունավետությամբ կատարի իր դերը, անհրաժեշտ են որոշակի անձնային որակներ: Հարկ է ունենալ խիզախություն, լինել բաց հարաբերություններում, քաջատեղյակ բարձրորակ լսարանում կողմնորոշվելու համար:

Մեր փորձարկումների ժամանակ, չունենալով որոշ լեզուների մասնագետներ, մենք ստիպված էինք հրավիրել տվյալ լեզվի կրողներին որպես ուսուցիչ աշխատելու համար:

Նրանք աշխատում էին կենտրոնի մեթոդագետների անմիջական հսկողության ներքո: Օրինակ` չինարենը դասավանդում էր ֆիզիկական և մաթեմատիկական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Յան Շինը, գերմաներենը` հոգեբան Բարբարա Բուրքերը՝ Դրեզդենից, արաբերենը` մաթեմատիկայի ուսուցիչ Արշավիր Քանեքանյանը՝ Իրաքից: Փորձառությունը բարենհաջող էր ցածր կուրսերում, որտեղ չէր պահանջվում խորքային լեզվաբանական իմացություն:

Ø»ñ ¸³ë³ËáëÝ»ñÁ

Ավանդական մոդելով դասավանդել ավելի հեշտ է, քան ինտենսիվ ուսուցում իրականացնել, քանզի վերջինս պահանջում է հատուկ նախապատրաստվածություն: Ինտենսիվ դասընթացի դասավանդողի նախապատրաստման ընթացքում նախ իրականացվում է նրա հոգեբանական վերաուղղորդում: Ավանդական մեթոդով դասավանդող ուսուցիչը սովորեցնում է, ինտենսիվ մեթոդով դասավանդողը ստեղծում է պայմաններ, որտեղ ուսանողը սովորում է: Ավանդական ուսուցման մոդելում կենտրոնական դերը դասավանդողինն է, իսկ ինտենսիվ ուսուցման մոդելներում հիմնական և գլխավոր գործող անձը սովորողն է. նա է տվյալ պարագայում տիեզերքի կենտրոնը:

women

1976HelloCIAOՕԼÁ1976Guten TagHOLABonjour19761976

¸³ëÁÝóóÝ»ñ

ԼԵԶՈՒՆԵՐԻ ՏԱՆԸ ՍՈՎՈՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԴՈՒՔ ՊԵՏՔ Է ԱՅՑԵԼԵՔ ՄԵԶ՝ ԵՐԵՎԱՆ, ԱԼԵՔ ՄԱՆՈՒԿՅԱՆ 15Ա ՓՈՂՈՑ և հանձնեք կարճաժամկետ թեստ, գրանցվեք այն խմբում, որը համապատասխանում է լեզվի Ձեր իմացության մակարդակին:

Թեստավորման ժամեր

10:30 | 12:00 | 13:30 | 15:00 | 16:30 | 18:00 | 19:45

Անգլերենի դասընթացը փոխներգործուն ճանաչողական մեթոդիկայի իրական նմուշ է, որն աշխատում է լեզվի տիրապետման սկսնակ մակարդակից մինչև բարձր մակարդակ: Սա հնարավորություն է տալիս հանձնել անգլերենից որակավորման քննություններն արդյունավետությամբ առանց հատուկ պատրաստվածության, բարեհաջող սովորել և աշխատել արտերկրում:

ԴԱՍԸՆԹԱՑԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ:

Անգլերենի դասընթացը բաղկացած է 7 փուլից: Յուրաքանչյուր փուլի տևողությունը 26-28 աշխատանքային օր, օրական 3 ժամ: Յուրաքանչյուր փուլն ունի իր խնդիրը և լրացնում է հաջորդ փուլերը:

Կողմնորոշիչ փուլ - այն մարդկանց համար է, ովքեր երբևէ չեն ուսումնասիրել անգլերեն լեզուն, մեխանիկական հմտության մակարդակի է հասցնում 14 կարևորագույն քերականական հմտություն:

Առաջին փուլը- «Մարդը քաղաքում» - զարգացնում է բանավոր խոսքի ընկալումը և առօրյա իրավիճակներում հաղորդակցվելու կարողությունը (1200 բառ որպես ակտիվ բառապաշար):

Երկրորդ փուլը - «Զրույցներ կլոր սեղանի շուրջ» - բառապաշարի ընդլայնում՝ մշակութային և սոցիալական հարցերի քննարկման շնորհիվ, քննարկվող հումանիտար հիմնահարցերի շուրջ սեփական մտքերի արտահայտում (3500 բառ):

Երրորդ եւ չորրորդ փուլերը - «Փշերի միջով դեպի աստղերը» - ուսուցանում է ճիշտ խոսք՝ մոտեցնելով այն մայրենի լեզվի տիրապետման մակարդակին: Իր հարստությամբ խոսքը համապատասխանում է կրթություն ստացած, մայրենի լեզվով խոսող անձանց մակարդակին (6000 և ավելի բառ): Ձեռք է բերվում խոսքի անգիտակցաբար ուղղում:

Հինգերորդ փուլը - «Բիզնեսի հոգեբանությունը որպես ժամանակակից կյանքի բաղադրիչ» - զարգացնում է բանավոր բնական խոսքի ըմբռնումը, ընդլայնում է բիզնես լեզուն, բացում է լեզվի ինքնուրույն կատարելագործման նոր հորիզոններ, ծանոթացնում է անգլերենի բառապաշարի հարստության և դարձվածաբանության հետ, հիմք է դնում բարձրորակ թարգմանության:

Վեցերորդ փուլը -«Թարգմանության պրակտիկա» զարգացնում է առաջարկվող տեքստերի բովանդակության և ոճի վերարտադրման ճշգրտությունը, ակտիվացնում է գիտելիքը օգտագործելու և իդիոմատիկ արտահայտություններ կազմելու կարողությունը:

Այլ լեզուներ

Համանման սխեմայով կառուցվում են նաև հայերենի (3 փուլ), ռուսերենի (3 փուլ), գերմաներենի (3 փուլ), ֆրանսերենի (3 փուլ), իսպաներենի (3 փուլ) և իտալերենի (2,/span> փուլ) դասընթացները՝ թվարկված լեզուների առանձնահատկությունների նկատառմամբ: Ռուսերենի և հայերենի դասընթացները անգլերենի թարգմանությամբ դասավանդվում է օտարերկրացիներին: Այս դասընթացների հետ կապված աշխատանքները օբյեկտիվ հանգամանքներից ելնելով ավարտուն չեն: Այնուհանդերձ նշյալ դասընթացները ձևավորում են ունկնդիրների մոտ ազատ ու սահուն խոսք՝ համաձայն համատասխան առկա փուլի քերականական ճշտության և բառապաշարի հարստության :Ամառային արձակուրդների ընթացքում Լեզուների տուն ինտենսիվ ուսուցման կենտրոնն առաջարկում է ինտենսիվ և ճանաչողական դասընթաց երեխաների համար:

Ուսուցման վերջնարդյունքները՝

  • Ազատ անկաշկանդ խոսք

  • Արագ խոսքի ընկալում, լսողական ապարատի զարգացում

  • Ոչ ադապտացված, բարդ տեքստերի ընթերցում

  • Լեզվի իմացության բարձր մակարդակ

ԴԱՍԱՎԱՆԴՈՂՆԵՐԻ ՈՒՍՈՒՑՈՒՄ

Ժամկետները կախված են դասավանդողի սկզբնական պատրաստվածության մակարդակից և նրա ունակություններից: Գինը պայմանագրային:

ԹԱՐԳՄԱՆԻՉՆԵՐԻ ՈՒՍՈՒՑՈՒՄ` ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՏՎԵՐՈՎ

Ժամկետները կախված են ունկնդրի սկզբնական պատրաստվածության մակարդակից և նրա ունակություններից: Գինը պայմանագրային:

²ñÓ³·³ÝùÝ»ñ Ù»ñ Ù³ëÇÝ

Կենտրոնը ճանաչում գտավ մոտակա և հեռավոր երկրներում: 1980-ականներին Սովետական Միության Մասնագիտական Կրթության Պետական Կոմիտեի խնդրանքով կազմակերպվեց վերապատրաստման դասընթաց 13,/span> հանրապետություններից ռուսաց լեզվի ուսուցիչների համար: Ֆրանսերենի ուսուցիչը Տաշկենտի Մանկավարժական ինստիտուտից էր: Կենտրոնի դասախոսները անցկացրեցին անգլերենի ցուցադրական դասընթաց Պուշկինի անվան ռուսաց լեզվի ինստիտուտում` Մոսկվայում: Դասավանդում էին անգլերեն և հայերեն հայ մշտական դիվանագիտական ներկայացուցիչներին՝ Մոսկվայում, ինչպես նաև «Հայկական Մշակույթի Ընկերների Հասարակության»-ը՝ Լենինգրադում (այժմ` Սանկտ-Պետերբուրգ): Որպես կանոն, մենք դասավանդում էինք ռուսերեն և հայերեն անգլախոս մարդկանց: Դասավանդման արդյունքներն այնքան տպավորիչ էին, որ շատ արձագանքներ եղան թերթերում, ռադիոյում և հեռուստատեսությունում: Դասավանդման ակնհայտ արդյունավետությունը մատնանշվեց նաև օտարերկրացի մասնագետների կողմից:

Դասավանդման արդյունքներն այնքան տպավորիչ էին, որ շատ արձագանքներ եղան թերթերում, ռադիոյում և հեռուստատեսությունում: Դասավանդման ակնհայտ արդյունավետությունը մատնանշվեց նաև օտարերկրացի մասնագետների կողմից:Ահա հոդվածներից մի քանիսը`

«Ավանգարդ» թերթ, հուլիս 27, 1977 (հայերեն) Ս. Աթյան «Ինտենսիվ Մեթոդի արդյունքները»

«Կոմսոմոլեց» թերթ, հուլիս 28, 1977 (ռուսերեն) Վ. Այդինյան, Ա. Զախարյան «Parle vous Francais?» – Երանի խոսեի ֆրանսերեն…

«Երեկոյան Երևան» թերթ, ապրիլ 11, 1981 (հայերեն) «Օտար լեզուների ուսուցում էքսպրես մեթոդով»

«Կոմսոմոլեց» թերթ, փետրվար 12, 1983 Ա. Մնացականյան «Ուսուցման ազատ թռիչք»

«Կոմունիստ» թերթ, հունվար 20, 1984 (ռուսերեն) Վ. Հարությունով` «Անգլերենի համար ժամանեք Երևան»

«Իզվեստիա» թերթ, հուլիս 16, 1985 (ռուսերեն) Ս. Բաբլումյան «Քաղաքային էսքիզներ կլոր սեղանի շուրջ»

«Հայրենիքի ձայն» թերթ, սեպտեմբեր 11, 1985 (հայերեն) «Լեզուների դասավանդման ինտենսիվ մեթոդ»

«Կոմունիստ» թերթ, ապրիլ 27, 1986 (ռուսերեն) Ս. Նուրիջանյան «Ինչպես դառնալ բազում լեզուների գիտակ»

«Երեկոյան Երևան» թերթ, նոյեմբեր 19, 1988 (հայերեն) Փ. Մելիքսեթյան «Արագ և արդյունավետ»

«Երեկոյան Երևան» թերթ, նոյեմբեր 28, 1990 (հայերեն) «Լուսանկար – հաշվետվություն»

«Կանչ» թերթ, հուլիս 8, 1998 (հայերեն) «Հուզված ձայներ «Լեզուների տանից»…»

«Հայաստանի Հանրապետություն» թերթ, հուլիս 8, 1998 (հայերեն) Ա. Ասլանյան «Զրույց կլոր սեղանի շուրջ «Լեզուների տանը»…»

«Բիզնես էքսպրես» №25 (271) թերթ, հուլիս, 1998 (ռուսերեն) Կ. Մալխասյան «Այնպես դասավանդիր, որ սովորեն»

Անգլերենի պրոֆեսոր` միջազգային ծրագրերի տնօրենի օգնական` Էլիզաբեթ Ա. Յուզովիչ, Բենթլի Քոլեջ (ԱՄՆ) մարտ 2, 1990թ.

лﳹ³ñÓ Ï³å

location

Ալեք Մանուկյան փող., 15ա շենք

Վազգեն Սարգսյան փող., 26/33-րդ հարկ, 320 սենյակ

Երևան , Հայաստան

phone

+(374) 10 57 17 52

+(374) 10 58 05 21


+(374) 10 56 36 03

+(374) 96 56 36 03

+(374) 98 56 36 03

phone

[email protected]


Միացեք մեզ Facebook-ում


Facebook.com/lezuneritun